
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝
շուրջտարյա
Մասնակիցներ՝
6-8 դասարանի սովորողներ
Համակարգող՝
Սարգիս Ղուկասյան
Համագործակից դասավանդողներ՝
Սարգիս Ղուկասյան և ջոկատավարներ
Նպատակը՝
Մաթեմատիկան առանց բանաձևերի առարկայի դասավանդման դասապրոցեսի ընթացքում զարգացնել սովորողների մի շարք հմտություններ տրամաբանական խաղերի և գլուխկոտրուկների միջոցով այդպիսով նաև դասապոցեսը դարձնել հետաքրքիր և ցանկալի։
<<Ինժեներական ստեղծագործության կենտրոնի>> և <<Սարքաշինության լաբորատորիայի>> հետ համատեղ իրականացված շուրջտարյա նախագծերի շրջանակներում <<Միջին դպրոցի>> 3-3 լսարաանն ապահոված է մի շարք զարգացնող խաղերով և գլուխկոտրուկներով։ Նախագծերին մասնակից են նաև սովորողները և իրենց իսկ առաջարկով ստեղծվել են խաղեր և գլուխկոտրուկներ և մեր երևակայությունն իրականություն դարձած տեսել ենք սեղանին դրված։ Կազմակերպվում են մրցաշարեր։
Հմտություններ, որ զարգացնում է սովորողը՝
- Տրամաբանական և ալգորիթմիկ մտածողություն
- Պլանավորում և ռազմավարություն
- Հիշողություն և ուշադրություն
- Ստեղծագործական մտածողություն
- Թիմային աշխատանք, շփում և համագործակցություն
- Ինքնարտահայտում
- Մոտորիկա
- Այլ
Նկարագրությունը՝
Հունվարյան ճամբարի ամբողջ ընթացքում Միջին դպրոցի բոլոր ջոկատները ըստ դասացուցակով հատկացված դասաժամերի այցելում են 3-3 կաբինետ որտեղ իրականցավում է նախագծային դասապրոցեսը։
Մի դրվագ ճամբարից՝
