«ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ»

«ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ»

27/03/2023-ի առավոտյան 09։00-ից սկսվեց «Մուտք Կրթահամալիր» հնգօրյա (27/03/2023-31/03/2023) մանկավարժական ճամբարը։

Ճամբարի ընթացքում նախատեսված են կրթահամալիրի գործունեության, աշխատանքի կարգերի, ծրագրերի հետ կապված քննարկումներ, վերլուծություններ ինչպես նաև հանդիպումներ կրթահամալիրի ղեկավարների հետ։

Ճամբարի համակարգողն է Լենա Ղազարյանը։

Մասնակիցները թվով տասնյոթ հոգի դասավանդողներ են ովքեր «Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրում» անցել են վերապատրաստում և կատարել են կամավորական աշխատանք։

Հնգօրյա ճամբարի օրվա լուսաբանումները

Օր առաջին (27/03/2023):

Առաջին իսկ օրը հագեցած էր տարբեր բնույթի հանդիպումներով, քննարկումներով։ Օրը սկսվեց ուսումնական ագարակում ձիավարությունունից և շարունակվեց կրթական մեթոդիկայի ու կարգերի քննարկում-վերլուծություններվ և մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների լուծումներով կրթահամալիրի փոխտնօրեն՝ Գևորգ Հակոբյանի հետ։

Տեղի ունեցան կարևոր հանդիպումներ կրթահամալիրում ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ՝ Մարիետ Սիմոնյանի և Լուսինե Փաշայանի հետ, քննարկվեցին կրթական մեթոդիկային վերաբերող հացեր և կրթահամալիրում դասավանդողի գործունեությանը վերաբերող կարգերը՝

Օրվա ֆոտոպատումը։

Օր երկրորդ (28/03/2023):

Հնգօրյա ճամբարի երկրորդ օրը նույնպիսի էնտուզիազմով ու հետքրարությամբ անցավ ինչպիսին, որ կար առաջին օրը։ Օրը սկսվեց Սարալանջում Արտակ Ռշտունու հետ․ կատարեցինք պարտեզապուրակային աշխատանքներ՝ էտեցինք խաղողի վազերը և ծանոթացանք խաղողի տարբեր տեսակ անունների (Սարալանջի այգու տարեկան բերքատվությունը կազմում է 1,5 տոննա)։

Լուսինե Փաշայանի հետ շարունակեցինք քննարկել կրթահամալիրում առկա կարգերը՝

Մարիետ Սիմոնյանի հետ քննարկեցինք դասավանդման արդի խնդիրները և կատարեցինք վերլուծություններ մեթոդիկայի հետ կապված հարցերից։

Հանդիպեցինք արվեստաբան Լենա Նալբանդյանին և քննարկեցինք առցանց հարթակներում կրթահամալիրի գործունեության էֆֆեկտիվության բարձրացմանը վերաբերող հարցեր․ մասնավորապես ներկայացվեց կրթահամալիրի լոգոն և պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

«Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի» լոգոն

Օրվա ֆոտոպատումը։

Օր երրորդ (29/03/2023):

Այս օրը նույնպես սկսվեց խաղողի և գինու դպրոցից Արտակ Ռշտունու հետ։ Ծանոթացանք գինու պատրաստման տեխնոլոգիաներին, նշանավոր հյուրերի կողմից նվիրված հատուկ տեսակի խաղողի վազերին։

Լուսինե Փաշայանի հետ հանդիպեցինք Ավագ դպրոցի ՏՏ լաբում։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք մանկավարժական «հնարքները» սովորողների ինչպես նաև ծնողների հետ հարաբերություններում։ Քննարկվեց նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում առկա ուսումնական օրացույցի բովանդակությունը։

Մարիետ Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք Օշոյի «Պայքար առանց կատաղության» ստեղծագործության վերլուծությունները։

Կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը իրականացրեց սլայդերի ցուցադրություն «Կրթահամալիրի մանկավարժական աշխտոող» թեմայով։

Սպորտային միջոցառման ընթացքում դասավանդողները ծանոթացան հեծանվասպորտին ինչպես նաև զբաղվեցին հեծանվավարությամբ։

Օրվա ֆոտոպատումը։